ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինը ժամանել է Փարիզ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա։ Նրա օդանավը վայրէջք է կատարել փարիզյան «Շարլ դե Գոլ» օդանավակայանում, հաղորդում է Ria Novօsti-ն։

ՌԴ նախագահն ուղևորվել է Վերսալ, որտեղ մայիսի 14-ին Ֆրանսիայի նախագահ ընտրված Էմմանուել Մակրոնի հետ բանակցություններ կտարվեն։

Բանակցություններից հետո, որոնք սկզբում ընթանալու են նեղ շրջանակով, նախագահներն ավելի ուշ մամուլի ասուլիսին կպատասխանեն լրագրողների հարցերին։

Ինչպես հայտնել են Կրեմլում, հիմնական թեմաները լինելու են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարին ու ուկրաինական հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular