ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինայում հանցախումբ է բացահայտվել, որը Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիներին օգնել է հատել սահմանը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի Խարկովի մարզի իրավապահները հանցախումբ են բացահայտել, որն օգնել է մարդկանց հատել պետական սահմանը, հաղորդում է sq.com.ua կայքը:

Հանցախմբի անդամներին ձերբակալել են գիշերը, երբ վերջիններս փորձել են պետական սահմանով 3 հոգու անօրինական ճանապարհով անցկացնել: Նրանց ձերբակալել է միջգերատեսչական խումբը, որի կազմում եղել են հետաքննչական վարչության, հանցավորության դեմ պայքարի վարչության, ոստիկանության՝ մարդկանց առևտրի հետ կապված հանցագործությունների դեմ պայքարի վարչության, ինչպես նաև անվտանգության և սահմանային ծառայությունների աշխատակիցներ։

Պարզվել է, որ մարդկանց տեղափոխումը կազմակերպում էր 26-57 տարեկան 4 հոգի: Նրանց «հաճախորդները» հիմնականում եղել են Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիներ:

Հանցավոր ծրագիրը մշակվել էր 2016 թվականի փետրվարին։ Հանցախումբը քաջածանոթ է եղել սահմանի հատման և Ուկրաինայի տարածք օտարերկրացիների ժամանման կանոնադրությանը։

Հարուցվել է քրեական գործ՝ Ուկրաինայի քր.օր-ի 332 հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով /Ուկրաինայի պետական տարածքով անձանց անօրինական տեղափոխում/։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular