ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոսկվան զբաղվում է քրեական բիզնեսով. «168 ժամ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«168 ժամ» թերթը գրում է. ««Ես չէի գերագնահատի ԵԱՀԿ Մինսկի խմբի հասցեական հայտարարությունն Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ, քանի որ դրանից ամիսներ առաջ նույնանման բավականին հասցեական հայտարարություն հնչել էր՝ ուղղված Հայաստանին, երբ կոչ էին անում լուծել զոհված ադրբեջանցիների դիերի վերադարձման հարցը։ Այդ հասցեականությունը հերթափոխով լինում է, այնքան էլ ինտենսիվ չէ, և ես դրանից մեծ ակնկալիքներ չէի ունենա։

Բաքուն այսօր այնքան էլ հետաքրքրված չէ հակամարտության թուլացմամբ։ Եվ ես լիովին վստահ չեմ, որ դրանում իսկապես հետաքրքրված է Երևանը»,- «168 ժամ»-ին ասել է Պրահայի «Эхо Кавказа» լրատվական ծառայության քաղաքական վերլուծաբան, քաղաքագետ Վադիմ Դուբնովը՝ մեկնաբանելով այն հանգամանքը, որ Ադրբեջանին ուղղված ԵԱՀԿ ՄԽ հասցեական հայտարարությունը որևէ զսպող դեր չունեցավ Բաքվի համար, և շփման գծում ամեն օր շարունակում են կրակոցներ հնչել և զինվորներ զոհվել։

Իսկ անդրադառնալով Հայաստանին և Ադրբեջանին Ռուաստանի կողմից սպառազինության մատակարարմանը՝ Վադիմ Դուբնովը նշել է. «Հայաստանին ցանկացած տեսակի սպառազինության մատակարարումը համաձայնեցվում և կոորդինացվում է Ադրբեջանին զենքի մատակարարումների հետ։ Մոսկվան կշարունակի զինել երկու կողմին էլ։

Ես դրանում չեմ տեսնում քաղաքականություն, այլ կարծում եմ, որ դա զուտ բիզնես է, բայց այդ բիզնեսն ինքնին քրեական է, քանի որ հակամարտության գոտում, որտեղ ռազմական գործողություններ են ընթանում, այն էլ այնտեղ, որտեղ Մոսկվան միջնորդ է, դա շատ երկիմաստ է և դրամատիկ։ Բայց դա կշարունակվի, որովհետև բոլոր կողմերը դրանում, այսպես թե այնպես, հետաքրքրված են»»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular