ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոսկվայում եւ մարզում աճում Է փոթորկից զոհվածների թիվը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մոսկվայում եւ Մերձմոսկվայում նախօրյակին մոլեգնած փոթորկից զոհվածների թիվը հասել Է 16-ի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին: Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը մայիսի 30-ին հայտարարել Է, որ մարզում փոթորկի զոհ Է դարձել հինգ մարդ, 34 հոգի հոսպիտալացվել Է: Այսպիսով, հաշվի առնելով, որ Մոսկվայում փոթորկից զոհվել! Է 11 մարդ, մոսկովյան տարածաշրջանում զոհվածների թիվը հասել Է 16-ի: Ավելի վաղ Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի ղեկավար Ալեքսեյ Խրիպունը հայտնել Էր, որ մայիսի 29-ի ցերեկը Մոսկվայում եւ Մոսկվայի մարզում մոլեգնած սաստիկ փոթորիկը 14 մարդու կյանք Է խլել, տուժել Է գրեթե 170 մարդ: Նրանցից 146-ը հոսպիտալացվել Էին, 108-ը մնում են հիվանդանոցներում:

«Ընդամենը բուժօգնություն ստանալու համար դիմել Է 168 մարդ, 15 հիվանդանոցներ են հասցվել 146 տուժածներ»,- ասել Է նա՝ ճշտելով, որ 108 տուժածներ, այդ թվում՝ 22 երեխա, մնում են հիվանդանոցներում: Մոսկվայի քաղաքագլուխ Սերգեյ Սուբյանինը հայտարարել Է, որ, վնասի մասշտաբներով, տարերքի հարվածն աննախադեպ Է քաղաքի արդի պատմության մեջ: Նա նշել Է, որ նախնական տվյալներով Մոսկվայում փոթորիկը տապալել Է 3,5 հազար ծառ: Վնասվել են 140 բազմահարկ բնակելի շենքերի ու վարչական շենքերի տանիքներ, վնասվածքներ են ստացել 1500-ից ավելի ավտոմեքենաներ: Փոթորկի հետեւանքները վերացնում են քաղաքային ծառայությունների 35 հազար աշխատակիցներ, ինչպես նաեւ ավելի քան 4,5 հազար միավոր տեխնիկա:-0-/31/ 14.38 Մոսկվա, Մերձմոսկվա, փոթորիկ, զոհեր

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular