ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրկուտսկի մարզում վթարի է ենթարկվել Ռուսաստանի ԱԻՆ-ի Իլ-76 ինքնաթիռը, կա 10 զոհ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի Իրկուտսկի մարզում վթարի է ենթարկվել Ռուսաստանի ԱԻՆ-ի Իլ-76 ինքնաթիռը, որը ներգրավված էր անտառային հրդեհների մարման աշխատանքների մեջ, հայտնում է ТАСС-ը:

Ինքնաթիռի կործանման վայրում փրկարարները հայտնաբերել են մահացած օդաչուների մարմինները և սև արկղերից մեկը, հայտնել են օպերատիվ շտաբում:

«Իրկուտսկի մարզի դժվարհասանելի վայրում ինքնաթիռի կործանման վայրում գտնվել են մահացածների մարմինները և հայտնաբերվել է սև արկղերից մեկը»,- ասել է շտաբի ներկայացուցիչը:

«Դատելով աղետի մասշտաբներից՝ 10 հոգուց բաղկացած ողջ անձնակազմը մահացել է»,- հայտնել են շտաբում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular