ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չինաստանում Իվանկա Թրամփի գործարանում իրավապաշտպաններ են կորել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Նյու Յորքում գործող China Labor Watch  իրավապաշտպան կազմակերպության երկու աշխատակից, ովքեր փորձել են Չինաստանում գործող գործարանի աշխատանքային պայմաններին ծանոթանալ, անհայտ կորել են: Այդ գործարանը կոշիկներ է արտադրում ԱՄՆ նախագահի  դստեր՝ Իվանկա Թրամփի  ֆիրմայի համար:

Գազետա.ռու կայքը, հղում անելով Bloomberg-ին, գրում է, որ ակտիվիստներից մեկի կինը հայտարարել է իր ամուսնուն ձերբակալելու մասին:

China Labor Watch-ի տնօրենը հստակեցրել է, որ երեք ակտիվիստ Ցզյանսկի նահանգի հարավ-արևելքում գործող Huajian Group գործարանում աշխատել են քողարկված: Անցած հանգստյան օրերին նրանք արդեն կապի մեջ չեն եղել: Ձերբակալված Հուա Հայիֆենի կինն ասել է, որ մայիսի 30-ին զանգահարել են ոստիկանությունից և ասել, որ ամուսինը մեղադրվում է ապօրինի հետապնդման մեջ:  Բացի այդ, ոստիկանությունն արգելել է այցելել նրան, խոսել նրա հետ կամ գումար հանձնել նրան:

Իրավապաշտպան կազմակերպության տնօրենը նաև հավելել է, որ կազմակերպությունը նախատեսում էր հունիսին հրապարակել զեկույց, որում պետք է բացահայտվեր ցածր աշխատավարձի, չափից շատ արտաժամյա աշխատանքի, ինչպես նաև Իվանա Թրամփի գործարանում ուսանող-պրակտիկանտների աշխատանքի հնարավոր չարաշահման մասին:

Գործարանի մամուլի ծառայությունից հրաժարվել են մեկնաբանել Bloomberg-ին ստեղծված իրավիճակը: Չինաստանի ոստիկանությունը հրաժարվել է ընդունել China Labor Watch –ի տնօրենի՝  երեք ակտիվիստի կորելու մասին դիմումը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular