ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թրամփը՝ արցախյան հակամարտության, Ադրբեջանի հետ համագործակցելու մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Միացյալ Նահանգները պատրաստ է համագործակցել Ադրբեջանի հետ ժողովրդավարության զարգացման, դատական համակարգի բարեփոխման հարցերի շուրջ: Ինչպես հաղորդում է Interfax գործակալության ադրբեջանական ծառայությունը, այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձում, որն ուղղված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Բաքվում անցկացվող «Caspian&Gas 2017» միջազգային ցհամաժողովի մասնակիցներին:

Թրամփը նաև նշել է, որ Վաշինգտոնը արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է, ինչը խաղաղություն և կայունություն կապահովի տարածաշրջանում:

ԱՄՆ նախագահի ուղերձում նշվում է, որ Միացյալ Նահանգները շարունակում է հակված մնալ «Հարավային գազային միջանցք» նախագծի իրագործմանը:

«Բարձր եմ գնահատում Ադրբեջանի դերը գլոբալ անվտանգության աջակցման գործում, ինչպես նաև էկոնոմիկայի դիվերսիֆիկացմանն ուղղված ջանքերը»,-մատնանշել է ամերիկացի նախագահը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular