ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսական նավերը հրթիռակոծել են Սիրիայի Պալմիրա շրջանում ահաբեկիչների դիրքերը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի ռազմածովային ուժերին պատկանող «Ծովակալ Էսսեն» ֆրեգատը և «Կրասնոդար» սուզանավը 4 թևավոր «Կալիբր» հրթիռ են արձակել Սիրիայի Պալմիրա շրջանում տեղակայված «Իսլամական պետության» դիրքերի վրա։ Այդ մասին, ինչպես հայտնում է BBC-ն, հայտարարությունէ տարածել ՌԴ ՊՆ-ն։

Պալմիրայի արևելյան հատվածում են գտնվում ԻՊ-ին պատկանող ծանր զինտեխնիկան ու կենդանի ուժերը, որոնք ավելի վաղ գտնվում էին Ռաքքայում։

Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ բոլոր ուժերը և տեխնիկան ոչնչացված են։ Իսկ այս ընթացքում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերը քրդական ջոկատների մասնակցությամբ պատրաստվում են Ռաքքայի ազատագրմանը։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular