ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալի Լարիջանին վերընտրվել է Իրանի Մեջլիսի նախագահի պաշտոնում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ալի Լարիջանին վերընտրվել է Իրանի Մեջլիսի նախագահի պաշտոնում,-հաղորդում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը:

Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ այսօր կայացած քվեարկության արդյունքում Իրանի Մեջլիսի գործող նախագահ Ալի Լարիջանին 204 քվեով կրկին վերընտրվել է Մեջլիսի նախագահի պաշտոնում և կշարունակի պաշտոնավարել ևս մեկ տարի:

Քվեարկությանը մասնակցել է 268 պատգամավոր, 64 քվեաթերթիկ անվավեր է համարվել:

ԻԻՀ Սահմանադրության 66-րդ հոդվածի համաձայն՝ Մեջլիսի նախագահի և նախագահության անդամների ընտրության կարգը հաստատվում է ներքին կանոնակարգով, համաձայն որի՝ Մեջլիսն ամեն տարի նախագահության ընտրություններ է անցկացնում:

2016 թ. փետրվարի 26-ին Իրանում տեղի ունեցած 10-րդ գումարման Մեջլիսի ընտրությունների արդյունքների համաձայն՝ 290 անդամ ունեցող Իրանի խորհրդարանն ըստ քաղաքական ուժերի ներկայացվածության՝ հետևյալ պատկերն էր ստացել՝
Բարեփոխականներ՝ 117 մանդատ
Պահպանողականներ՝ 94 մանդատ
Անկախ թեկնածուներ՝ 74 մանդատ

Կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներ՝ 5 մանդատ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular