ԱՄՆ-ում մզկիթի մոտ մահմեդականի է ծեծել, որին այցելել է Օռլանդոյի գիշերային ակումբի մարդասպանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմերիկյան Ֆլորիդա նահանգի Փորթ Փիրս քաղաքում մզկիթի մոտ մահմեդական է ծեծի ենթարկվել, որին պարբերաբար այցելել է Օռլանդոյի գիշերային ակումբում 49 մարդու սպանած Օմար Մատինը: Հարձակվողը՝ 25-ամյա Թեյլոր Էնթոնի Մազանտին, ձերբակալված է: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Սենթ Լուսի շրջանի ոստիկանությունը:
«Ոստիկանների եւ նրանց ղեկավարների զեկույցները, ինչպես նաեւ տուժածի ցուցմունքները չեն մատնանշում, որ կասկածյալը միջադեպի ժամանակ, դրանից առաջ եւ հետո ռասիստական արտահայտություններ է թույլ տվել»,- հայտարարել է շրջանի շերիֆ Քեն Մասկարան:
ԱՄՆ-ում մահմեդականների խոշորագույն միավորումը՝ Ամերիկա-իսլամական հարաբերությունների խորհուրդը պնդում է, որ հարձակումից առաջ տղամարդը սպառնալից հայտարարել է, որ մահմեդականները պետք է իրենց երկրներ վերադառնան: