ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քլինթոնն անցյալ տարվա օգոստոսից ցանկանում էր ՀԴԲ-ի հետ զրուցել «փոստային սկանդալի» առիթով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ անցյալ տարվանից ցանկացել է ցուցմունք տալ քննիչներին, որոնք զբաղվում են նրա՝ պետքարտուղար եղած տարիներին անձնական էլեկտրոնային փոստից ծառայողական նամակագրություն վարելու գործով: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Ես առաջարկել եմ դա անել անցյալ տարվա օգոստոսից: Մեծ ցանկություն ունեի դա անել, եւ գոհ եմ, որ հնարավորություն ունեցա օգնել արդարադատության նախարարությանը՝ ստուգումներն ավարտին հասցնելու համար»,- ասել է Քլինթոնը:

Ինչպես նախկինում, այս անգամ էլ նա պնդել է, որ 2009-2013 թվականներին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում եղած ժամանակ երբեք «գաղտնի» նյութեր պարունակող նամակներ չի ուղարկել կամ չի ստացել անձնական սերվերի միջոցով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular