ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հիլարի Քլինթոնը նախազգուշացրել է, որ Պուտինն ուզում է ծնկի բերել ԱՄՆ-ին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Tert.am/ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Code Conference-ին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ուզում է ԱՄՆ-ին ու ամերիկացիներին ծնկի բերել:

Ինչպես նշում է variety.com-ը, Քլինթոնն այս մասին ասել է՝ խոսելով 2016թ. նոյեմբերին կայացած նախագահական ընտրությունների և դրանցում իր կրած պարտության մասին:

Քաղաքական գործիչը նկատել է, որ Ռուսաստանը զգալի դերակատարում է ունեցել իր պարտության հարցում:

«Կարծում եմ՝ կարևոր է լուրջ դասեր քաղել անցած քարոզարշավից: Միջամտած ուժերին չէր հետաքրքրում միայն  ընտրությունների ելքին ու քաղաքականությանն ազդելը: Նրանց հետաքրքրում է նաև մեր տնտեսությունն ու մենք՝ որպես ազգ»,-նշել է Քլինթոնը՝ հավելելով, որ թեև ռուսական կողմի միջամտությունն առաջին հերթին ուղղված էր իր դեմ, այնուհանդերձ՝ դրա նպատակն էր նաև Միացյալ Նահանգների՝ որպես երկրի ունեցած ձեռքբերումներն ի չիք դարձնելը:

Նախկին պետքարտուղարի կարծիքով՝ Վլադիմիր Պուտինի մեծ հավակնությունները չեն սահմանափակվում իրենով ու նպատակ են հետապնդում ապակայունացնել երկիրը:

«Կարևոր է, որպեսզի ամերիկացիները, տեխնոլոգիական և բիզնես ոլորտների ներկայացուցիչները հասկանան, որ Պուտինն ուզում է ծնկի բերել մեզ: Նա ՊԱԿ-ի (Պետանվտանգության կոմիտե, КГБ-Tert.am) հին գործակալ է»,-եզրափակել է Քլինթոնը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին կայացած ընտրություններից հետո բազմաթիվ արևմտյան լրատվամիջոցներ Կրեմլին մեղադրեցին ընտրություններին միջամտելու ու Դոնալդ Թրամփի հաղթանակին նպաստելու համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular