ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտին. Ո՞ւմ դեմ է պատերազմելու ՆԱՏՕ–ն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro թերթին, որի ուշագրավ դրվագներից մեկը ՆԱՏՕ–ի ռազմական ծախսերի ավելացման թեման է:
«Միացյալ Նահանգները, քաջ հայտնի է, այսօր ռազմական ոլորտի, պաշտպանության վրա ծախսում է ավելի, քան աշխարհի բոլոր երկրները միասին վերցրած: Այդ պատճառով ես հրաշալի եմ հասկանում ԱՄՆ նախագահին, երբ նա ցանկանում է այդ բեռի մի մասը փոխանցել ՆԱՏՕ–ում իր դաշնակիցներին»,– ասել է Ռուսաստանի նախագահը՝ Թրամփի մոտեցումը որակելով «հասկանալի և պրագմատիկ»:
 
«ՆԱՏՕ–ի գագաթնաժողովում խոսում էին այն մասին, որ ՆԱՏՕ–ն ցանկանում է լավ հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ: Իսկ այդ դեպքում ինչո՞ւ ավելացնել ռազմական ծախսերը: Ո՞ւմ դեմ են պատրաստվում պատերազմել: Այստեղ կան որոշ ներքին հակասություններ»,– նշել է Պուտինը՝ հավելելով, որ անկախ ամեն ինչից Ռուսաստանն ապահովում է իր պաշտպանունակությունը հուսալի կերպով և ապագայի հեռանկարով:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular