ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսները մենաշնորհ ունեն, հանցավոր համաձայնության են եկել ու թանկացրել ավիատոմսերի գները. Շահեն Պետրոսյան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսական ընկերությունները կոնկրետ ուղղություններով ավիափոխադրումներ իրականացնելու մենաշնորհ ունեն, եւ օգտվելով հանգամանքից, որ Վերին Լարսի անցակետը փակվել է, թանկացնում են ավիատոմսերի գները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը:

«Ռուսական ընկերությունները մենաշնորհներ ունեն դեպի ՌԴ ուղղությունների վրա: Իրենք գալիս են հանցավոր համաձայնության, նույն հաճախականությունն են թողնում ու բարձրացնում են գները միասին: Սա հանցագործություն է, վատություն է իր պարտնյորի նկատմամբ»,- նշեց Շահեն Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակի պատճառը, այսպես կոչված, բաց երկնքի քաղաքականությունն է, սեփական ավիափոխադրող չունենալը:

«Ռուսաստանը մենաշնորհել է տնտեսական ոլորտը եւ ինչ ուզում, անում է: Մեր կառավարությունը պետք է այնքան կամք ունենա, որ ազգային փոխադրող հիմնի, որ մրցակցություն լինի»,- ասաց Շահեն Պետրոսյանը:

Նա նշեց, որ մենք ռուսական կողմից կախվածության մեջ ենք ընկել: Ըստ Պետրոսյանի՝ եթե Հայաստանն ունենար իր փոխադրողը, նման իրավիճակ չէր ստեղծվի:

ՀՀ Քաղավիացիայի նախկին պետը նկատեց, որ տնտեսագիտության տրամաբանությամբ, եթե պահանջարկն ավելանում է, ասենք Վերին Լարսի փակվելուց հետո, չվերթների քանակը պետք է ավելացնել, այլ ոչ թե տոմսերը թանկացնել:

Նշենք, որ ավիատոմսերի գները Վերին Լարսի փակվելուց հետո (հունիսի 23) շուրջ կրկնակի թանկացել են: Օրինակ՝ դեպի Սոչի ավիատոմսի արժեքը հասել է 120 հազար դրամի, միակ ընկերությունը, որ ուղիղ չվերթ է իրականացնում այդ ուղղությամբ, «Աերոֆլոտն» է: Դեպի Կրասնոդար ավիատոմսի արժեքը հասել է 150 հազար դրամի, այդ ուղղությամբ չվերթներ են իրականացնում միայն «Ուրալը» եւ «Յուտեյր Արմենիան»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular