ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայում վրաերթի ենթարկված փոքրիկը հրաշքով ողջ է մնացել (տեսանյութ)

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի Սըվաս (պատմ. Սեբաստիա) քաղաքի Շեյհշամիլ թաղամասում արտառոց դեպք է պատահել: Այս մասին հայտնում է Էրմենիհաբերը։

Ըստ թուրքական «Dogan» լրատվական գործակալության՝ աշակերտներ տեղափոխող միկրոավտոբուսը վրաերթի է ենթարկել մի մանկահասակ երեխայի, ով փողոցում խաղալիս է եղել: Վերջինիս անունը չի հրապարակվում:

Երեխան հրաշքով փրկվել է և լուրջ մարմնական վնասվածքներ չի ստացել: Վրաերթի ժամանակ նա բախտի բերմամբ չի հայտնվել անիվների տակ:

Աղբյուրը նշում է, դեպքի վայրում  եղել է նաև մի կին, որը վախեցած երեխային անմիջապես դուրս է բերել փողոցից և փորձել օգնություն ցույց տալ:

Տեսախցիկներն արձանագրել են վրաերթի պահը:  Թուրքական տարբեր լրատվամիջոցներում հրապարակված տեսանյութը մեծ արձագանք է ստացել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular