Վենեսուելայում բողոքի ակցիաների ժամանակ ուսանող է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎենեսուելայում շարունակվող բողոքի ակցիաների ժամանակ ուսանող է մահացել։ «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Մերիդա նահանգի դատախազությունը։
Նշվում է, որ 20-ամյա Լուիս Միգել Գուտիերեսը բողոքի ակցիաների ժամանակ ստացել է հրազենային վիրավորում։
Մայիսի 29-ին Վենեսուելայում ազգային գվարդիան հարձակվել է ակցիաների ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված երթի մասնակիցների վրա։