ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


List.am-ում հայտարարություն էի գցել, որ իբր iPhone էի վաճառում. խարդախը մանրամասներ է պատմում

ՎԻԴԵՈ


Հունիսի 22-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել մի քաղաքացի եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 21-ի սահմաններում ցանկացել է գնել անծանոթ մի երիտասարդի հեռախոսը եւ վճարել է նրան:

Ոստիկանության մամուլի ծառայությունից  հայտնում են, որ վերջինս հեռախոսը վերցրել է, գումարը չի տվել եւ դիմել է փախուստի:

Ոստիկանության Նոր Նորքի բաժին նույնաբովանդակ հաղորդում է ստացվել նաեւ հունիսի 29-ին, իսկ հաջորդ օրը խարդախության կասկածանքով բերման են ենթարկել 25-ամյա Նարեկ Աֆյանին:

«List.am-ում հայտարարություն էի գցել, որ իբր iPhone-ներ էի վաճառում: Համարս գրել էի, երկու հոգի զանգել էին, պայմանավորվել էի, եկել էին 4-րդ մասիվ, որ փողը տան, մտնեի խանութից հեռախոսը վեկալեի, տայի իրան: Փողը տվել են, էս մի մուտքով մտել են, էն մի մուտքով հեռացել եմ»,-ոստիկանությունում պատմել է կասկածյալը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular