Սաուդիները ահաբեկչություն են ֆինանսավորում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲրիտանական Գարդիանը գրել է այն մասին, թե հետախուզական մարմինների այն բացահայտումը, ըստ որի՝ Սաուդյան Արաբիան ֆինասավորում է ահաբեկչական խմբավորումներին, հնարավոր է, երբեք էլ հանրության սեփականությունը չառնա այն պարզ պատճառով, որ դրա բովանդակությունը չափազանց զգայուն թեմա է արծարծում, և ներկայիս վարչակազմը պատրաստ չէ դրան:
Ասվում է նաև, թե հետաքննությունը, որ սկսվել էր դեռ էքս–վարչապետ Դեյվիդ Քեմերունի հրահանգով, այժմ Թերեզա Մեյի ձեռքի տակ է հայտնվել, ինչի առիթով լիբերալ–դեմոկրատները հանրայնացում են պահանջել: