ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հելավ դեմս, բրդեց գցեց ու շամպայնի շիշը խփեց ճակատիս. Տուժող կինը լրիվ արյունոտ էր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՎԻԴԵՈ

Հունիսի 21-ին, 17.40-ին, Նոր Նորքի գայի պողոտք 1/1 շենքում կողոպուտ է կատարվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից  հայտնում են, որ երիտասարդը այդ շենքում ժամադրել է տուժող կնոջը, շամպայնի շշով հարվածել դեմքին ու գողացել ոսկեղենը:

Երբ ոստիկանները հասել են դեպքի վայր, տուժողը դեռ այնտեղ է եղել: Նրա դեմքի արյունը շամպայնի շշով հարվածի հետեւանք էր:

«Եկել եմ, որ հանդիպեմ, տեսնեմ իրեն, ու միամիտ էստեղ ինքը բարձրացավ հելավ դեմս: Ասեցի՝ վախում եմ՝ ասեց՝ խի ես վախում: Չախկալ աչքերով էր, ֆռռաց, ասեց՝ իջի, իջի: Բրդեց գցեց ու շամպայնի շիշը խփեց ճակատիս»,-պատմել է տուժողը:

Դեպքի վայրում հատակին թափված ոսկեղենը հանձնվել էր տուժողին: Ըստ նրա՝ ինքը նախկինում չէր տեսել իրեն խփող տղային, խոսել էին միայն հեռախոսով, հանդիպման ժամ ու տեղ որոշել: Տղան ժամադրել էր այդ շենքում, որտեղ էլ դեպքը կատարվել էր:

Ըստ նախնական տվյալների, կնոջը շշով հարվածելուց եւ պարանոցի ոսկե շղթաները վերցնելուց հետո տղան վազելով իջել էր բակ ու վազել փողոցի ուղղությամբ:

Բակում կանգնած տաքսու վարորդը տեսել էր վազող տղային, ապա նաեւ արյունլվա կնոջը: Վարորդը փորձել էր բռնել տղային, բայց վերջինս մի մեքենա էր նստել ու հեռացել:

Ոստիկանները ճշտել են կասկածյալի արտաքին նկարագիրը:

Դեպքի վայրում հայտնաբերվել է տղայի կոտրված ակնոցը: Հարվածն այնքան ուժեղ էր եղել, որ շամպայնով շիշը կոտրվելուց ցիրուցան էր եղել:

Ոստիկանները պարզել են կասկածյալի ինքնությունը: Պարզվել է, որ նա Երեւանի բնակիչ 37-ամյա Ալիկ Խաչատրյանն է, նրան որոնում են:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular