ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սաուդյան Արաբիայում մահապարտը փորձել է պայթեցնել իրեն ԱՄՆ հյուպատոսության մոտ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սաուդյան Արաբիայի Ջիդա քաղաքում մահապարտ ահաբեկիչը փորձել է հարձակվել ԱՄՆ հյուպատոսության շենքի վրա, հաղորդում է BBC-ն:

Միջադեպը տեղի է ունեցել այսօր՝ հուլիսի 4-ի առավոտյան: Հարձակման հետեւանքով երկու ոստիկան վիրավորվել է, ահաբեկիչը ոչնչացվել է:

«Ասոշեյթեդ Փրես»-ի փոխանցմամբ, ահաբեկիչը ավտոմեքենայով մոտեցել է ԱՄՆ հյուպատոսության մոտ գտնվող մզկիթին: Դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցների մեծ մասը տեղափոխվել է այլ վայր:

Ահաբեկչությունը, ամենայն հավանականությամբ, նվիրված է եղել ԱՄՆ անկախության օրվան, որը նշվում է հուլիսի 4-ին:

Ջիդայում ԱՄՆ հյուպատոսությունն արդեն մեկ անգամ գրոհայինների թիրախ է դարձել 2004-ին, այդ ժամանակ մահացել էր 9 մարդ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular