Չիտայում մեղու կոնֆետից երեխաներ են թունավորվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉիտայում «Կատաղած մեղու» (Бешеная пчёлка) կոնֆետ ուտելու հետևանքով սուր թունավորման ախտորոշմամբ հինգ երեխա է հոսպիտալացվել: Հայտնում է RT-ն:
«Երեխաներն ասում են, որ կերել են «Կատաղած մեղու» կոնֆետներ: Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության»,-հայտնել են առողջապահության նախարարությունից:
Աղբյուրը հիշեցնում է, որ այդ կոնֆետն արտադրում է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին պատկանող Roshen ընկերությունը: