Իտալիայում եկեղեցուց գողացել են կաթոլիկ սրբի ուղեղը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱնհայտ հանցագործները Իտալիայի Կաստելնուովո քաղաքի եկեղեցուց գողացել են 19-րդ դարում ապրած հոգևորական և մանկավարժ Իոանն Բոսկոյի ուղեղի հատվածները: Բոսկոն սրբադասվել է 1934 թվականին:
Վեստի.ռու-ն, հղում անելով Daily Mail-ին, գրում է, որ գողությունը կատարվել է հունիսի 2-ին: Ոստիկանությունը մտավախություն ունի, որ չարագործները կարող են ուղեղի դիմաց փրկագին պահանջել, կամ այն օգտագործել սատանիստական ծեսերում: Թուրինի արքեպիսկոպոսն արդեն դիմել է գողերին՝ կոչ անելով վերադարձենլ գողոնն առանց պայմանների:
Իոանն Բոսկոն ծնվել է Թուրինի մերձակայքում 1815 թվականին: Նա կյանքի ընթացքում հոգ է տարել անտուն երեխաների և երիտասարդության մասին, համարվել է ժամանակի ամենաառաջադեմ դաստիարակներից մեկը: 1854 թվականին երիտասարդներին օգնելու նպատակով հիմնել է սուրբ Ֆրանցիսկոս Սալսկու միությունը, որը հայտնի է նաև սալեզիանցիների օրդեն անունով: Մինչև 1888 թվականը սալեզիանական համակարգի հաստատությունները պատրաստել են ավելի քան 6 հազար սան աշխարհի 6 երկրում: