ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սիրիացի փախստականներին Թուրքիայի քաղաքացիություն կտրվի. Էրդողան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայում ապրող միլիոնավոր սիրացի փախաստականներ այդ երկրի քաղաքացիություն ձեռք բերելու շանս կստանան: Ինչպես տեղեկացնում է Անադոլուն, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Ելույթ ունենալով Սիրային սահմանակից թուքական Քիլիս պրովինցիայում, որն ընդունել է ավելի քան 120 հազար սիրիացիների, Էրդողանը հայտարարել է, որ սիրաիցի փախստականներից շատերն այժմ ցանկանում են Թուրքիայի քաղաքացիություն ստանալ:

«Կան քայել, մեր Ներքին գործերի նախարարությունն այս ուղղությամբ իրականացնում է բոլոր հնարավոր գործողությունները», - ասել է նա՝ հավելելով, որ Թուրքիան հնարավորություն կտա ստանալ քաղաքացիություն «շատ քույրերի եւ եղբայրների» եւ կվերահսկի գործընթացը ՆԳՆ-ի հատում գրասենյակի միջոցով:

Ավելի քան 2,7 մլն սիրացիներ, որոնք փախուստ են գործել Սիրայում գլուխ բարձրացրած ահաբեկչական պատերազմից, այժմ գտնվում են Թուրքիայում կառուցած ճամբարներում ու ապաստարաններում:

Այնուամենայնիվ շատ տարածաշրջանային եւ միջազգային փորձագետներ վստահ են, որ Թուրքիան համագործակցում է ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման հետ, հանդիսանում է դեպի Սիրիա ահաբեկիչների ներթափացման հարթակ ու շահագրգռված է Սիրիայի նախագահ Ասադի ռեժիմի տապալմամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular