ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երեք ահաբեկիչ այս պահին դեռ Իրանի Մեջլիսի շենքում են

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանում այսօր տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների հետևանքով 31 քաղաքացի է վիրավորվել, երկուսը՝ զոհվել:

Իրանի տեղեկատվության (հետախուզություն) նախարարությունն այսօր ԻԻՀ Մեջլիսում և Իմամ Խոմեյնիի դամբարանի շրջակայքում տեղի ունեցած միջադեպն ահաբեկչություն է որակել:

Միևնույն ժամանակ քաղաքացիներին կոչ է արել չօգտվել մետրոյից:

Իրանի ՆԳ նախարարության նախաձեռնությամբ էլ այս պահին Թեհրանում ստեղծված իրավիճակով պայմանավորված հատուկ նիստ է հրավիրվել:

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար (ԻՀՊԿ), բրիգադի գեներալ Մոհամմադ Ալի Ջաֆարին, այցելելով Մեջլիսի շրջակայք, կոչ է արել չանհանգստանալ, ամեն ինչ կարգավորվում է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular