ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան 3 օրում դարձել է ՌԴ–ում վաճառված տոմսերի քանակով առաջին երկիրը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի կողմից դեպի Թուրքիա ուղեգրերի վաճառքի արգելքը հանելուց հետո 3 օրվա ընթացքում այդ երկիրը ռուսաստանցիների շրջանում դարձել է վաճառված տոմսերի քանակով առաջին ուղղությունը, հայտնում է RNS–ը։

Գործակալության տվյալներով՝ Թուրքիային 3 օրում բաժին է ընկել տուրիստական գործակալությունների վաճառքի 35 տոկոսը։ «ՕնլայնՏուր» ընկերության ներկայացուցիչ Իգոր Բլինովի խոսքով՝ հուլիսի 1-ի դրությամբ ընդհանուր վաճառքում թուրքական ուղեգրերի վաճառքի թիվը կազմել է 6.7 տոկոս, իսկ հուլիսի 2-ին՝ արդեն 38.8 տոկոս։ Հուլիսի 3-ին այդ թիվը 35.6 տոկոս է կազմել։

Հունիսի 27-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողություն էր խնդրել Վլադիմիր Պուտինից Սիրիայի երկնքում խոցած ռուսական օդանավի համար։ Դրանից հետո ՌԴ նախագահը կարգադրել էր հանել Թուրքիայի դեմ գործող սահմանափակումները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular