ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հնագիտական պեղումներ կկատարվեն հայ արքաների Աղցքի դամբարանում և այլ վայրերում

ՄՇԱԿՈՒՅԹ

Միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի՝ օրերս տեղի ունեցած նիստերի ընթացքում քննարկվել և թույլտվություն է տրվել 2017թ․ պեղման համար ներկայացված 36 հայտից 14-ին: Այս մասին հայտնում են ՀՀ մշակույթի նախարարությունից։

Հնագիտական հետազոտությունները կկատարվեն ՀՀ Շիրակի մարզի Ազատան, Ջրափի համայնքների դամբարանադաշտերում, Հայկաձոր համայնքի ամրոց-բնակավայրում, Մեծ Սեպասար համայնքի վաղ բրոնզեդարյան բնակավայրում, Ջրաձոր համայնքի ամրոց բնակավայրում, Կառնուտ համայնքի վաղ բրոնզեդարյան դամբարանադաշտում, ՀՀ Արարատի մարզի Լուսառատ համայնքի պատմական Արտաշատ մայրաքաղաքի տարածքում, ՀՀ Արագածոտնի Արտենի 1 անձավում և հնավայրերում, հայ արքաների Աղցքի դամբարանում, ՀՀ Վայոց ձորի մարզի «Մոխրոտ» բնակատեղիում, Ելփին համայնքի ժայռափոր համալիրում և Արենի-2 քարայրում, Գնիշակաձորի միջնադարյան համալիրում, ՀՀ Սյունիքի մարզի Աղիտու 3 և 7 քարայրներում, Սրաշեն համայնքի Սբ Հռիփսիմե եկեղեցու շրջակայքում, Գնդեվազի վտանգված պատմամշակութային օբյեկտների տարածքում, ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Թագավորանիստ հնավայրում: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular