ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանական արտահանման ավելացումը կիջեցնի նավթի գները Եվրոպայում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանից նավթի արտահանման լրացուցիչ ծավալները նվազեցնող ազդեցություն կունենան «սեւ ոսկու» գների վրա եվրոպական շուկայում: Այս մասին ասված է ESAI Energy ամերիկյան հետազոտական ընկերության զեկույցում, հայտնում է Թրենդը:

«Նավթի շուկայում վերակնգնվող Իրանը նպատակ ունի հետ վերադարձնել եվրոպական շուկայի իր մասնաբաժինը, և այդ ուղղությամբ արտահանումը նվազեցնող ազդեցություն կունենան «սեւ ոսկու» գների վրա», - ասված է զեկույցում: Արդյունքում, ինչպես նշում են ESAI Energy-ի փորձագետները, Իրանը դուրս կմղի եվրոպական շուկաներից Ռուսաստանի և այլ արտահանողների չափաբաժինների մի մասը: Զեկույցում նաև նշվում է, որ 2016 թվականին Եվրամիության 16 երկրներում նավթի պահանջարկ անցյալ տարվա ծավալաների հետ համեմատած ը փոփոխություն չի կրի ՝ օրական ութ միլիոն բարել նավթ:

Ավելի վաղ Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն հայտարարել էր, որ Իսլամական Հանրապետությունից նավթի և գազի կոնդենսատի արտահանման ծավալներն իրենց մաքսիմումին կհասնեն մյուս տարի (Իրանի նոր տարի սկսում է 2016 թ-ի մարտի 20-ին): Նրա խոսքով, տարեսկզբից Իրանն ավելացրել է նավթի արտահանման ծավալները օրական 300 հազար բարելով:

Հիշեցնենք, որ Իրանը արևմտյան պատժամիջոցների չեղարկումից հետո հայտարարել էր, որ նպատակ ունի հասցնել նավթի արդյունահանումը օրական մինչև չորս միլիոն բարելի: Մինչ պատժամիջոցների չեղարկումը Իրանը կարող էր արտահանել օրական միայն մեկ միլիոն բարել նավթ: Ըստ ՕՊԵԿ-ի տվյալների, Իրանում այս տարվա փետրվարին նավթի արդյունահանումը հասել է օրական 3,13 մլն բարելի՝ ավելանալով 187,8 հազար բարելով, ինչը ռեկորդային ցուցանիշ է տարածաշրջանի համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular