ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ձևավորումից ի վեր ԱԻՆ–ը ՊՆ կադրերով է համալրվել. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱԻՆ–ում կադրային շարժն իրականացվում է ըստ պահանջի և հատկապես ուժեղացվում են սահմանամերձ համայնքները: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության անձնակազմի համալրումն իրականացվում է պարբերաբար՝ հիմնականում ըստ Փրկարար ծառայության կադրային պահանջների: Հատկապես համալրվում է մարզերում գործող փրկարարական վարչությունների անձնակազմը՝ մարզերում փրկարարական ծառայության մատուցումն արդիականացնելու և արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Նախարարությունը սահմանամերձ գյուղերում հիմնել է քաղպաշտպանության հենակետեր, որոնք ծառայում են դժվար հասանելի համայնքներում փրկարարական աշխատանքների իրականացմանն ու քաղաքացիական պաշտպանության համակարգի զարգացմանը:

Նշենք, որ նախկինում ՀՀ Կառավարությանն առընթեր ԱԻ վարչությունը, իսկ հետագայում էլ Արտակարգ իրավիճակների նախարարությունն իր ձևավորումից ի վեր գրեթե 70%–ով համալրվել են Պաշտպանության նախարարության կադրերով: Եվ չի բացառվում, որ Պաշտպանության նախարարության համապատասխան պատրաստվածություն և պրոֆեսիոնալիզմ ունեցող կադրերը շարունակեն համալրել Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների շարքերը: ԱԻՆ–ում կադրային համալրման մասին տեղեկատվությունը պարբերաբար տեղադրվում է նախարարության պաշտոնական կայքում, ուստի մեր լրահոսին ծանոթանալու դեպքում կարելի է հստակ պատկերացնել, թե որ ստորաբաժանումում ինչ փոփոխություններ են եղել:


ԱԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular