Անհավանական հնարք` 32 մետր բարձրության վրա (տեսանյութ)
ՎԻԴԵՈԷքստրեմալ սպորտի սիրահարները միշտ այնպիսի հնարքների են դիմում, որոնք շատ դեպքերում կարող են մահացու վտանգավոր լինել: Շատ հաճախ այս սպորտի սիրահարները GoPro տեսախցիկների օգնությամբ անձամբ էլ նկարահանում են իրենց խենթ հնարքներն ու տեղադրում համացանցում:
Ներկայացնում ենք մի տեսանյութ, որի հերոսը Ռայան Թոլ Ռոբինսոնն է, ով Թասմանի երկու ժայռերի արանքը կտրել անցել է բարակ պարանի վրայով քայլելով: Պետք է նշել, որ պարանը կապված է եղել ծովից 32 մ բարձրության վրա: Ի դեպ, երիտասարդը GoPro տեսախցիկների օգնությամբ նկարահանել է իր համարձակ հնարքը:
Առաջարկում ենք դիտել այս տեսանյութը: