«Երկիր Ծիրանին» չի մասնակցի Տարոն Մարգարյանի երդմնակալությանը. կրկին «այլընտրանքային» նիստ են անելու
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵրեւանի ավագանիում «Երկիր Ծիրանի» խմբակցությունը այսօր՝ հունիսի 12-ին, չի մասնակցելու քղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությանը:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ քիչ առաջ քաղաքապետարան եկած «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը հրաժարվեց վերցնել իրենց խմբակցության հրավիրատոմսերը՝ նշելով, որ իրենք չեն մասնակցելու արարողությանը, քանի որ չեն ընդունում Տարոն Մարգարյանին որպես լեգիտիմ քաղաքապետ:
Նա լրագրողների հետ զրույցում կրկին հիշեցրեց, որ իրենք ավագանու առանձին, այլընտրանքային նիստեր են կազմակերպում. այսօր նույնպես բացառություն չէ եւ քիչ անց իրենք ավագանու նիստ ունեն:
Հարցին, թե որն է այսօրվա «նիստի» օրակարգը, Փոստաջյասնը խորհուրդ տվեց ներկա գտնվել այդ նիստին եւ անձամբ տեղեկանալ:
Նշենք, որ այսօր՝ հունիսի 12-ին, Երեւանի քաղաքապետարանում տեղի ունենա նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունը, որին մասնակցելու է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: