ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Delta Airlines-ը չի հովանավորի Շեքսպիրի պիեսը, որտեղ Կեսարը նման է Թրամփին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Delta Airlines ավիաընկերությունը հրաժարվել է հովանավորել Ուիլյան Շեքսպիրի «Հուլիոս Կեսար» ողբերգության ժամանակակից մոտեցմամբ բեմադրությունը, քանի որ հին հռոմեացի քաղաքական գործիչը ներկայացման մեջ նման է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Ռիա նովոստին, հղում անելով Ռոյթերսին, գրում է, որ Շեքսպիրի ողբերգության ժամանակակից մոտեցման բեմադրությունը Նյու Յորքում գործող Public Theater թատրոնինն է:

Հուլիոս Կեսարը բեմադրության մեջ ներկայացված է ուժեղ տղամարդ, բաց գույնի մասերով և գործնական կոստյումով, որին ամրացված է ամերիկյան դրոշի տեսքով նշան: Գլխավոր հերոսի կինը՝ Կալպուրնիան, խոսում է սլավոնական շեշտադրությամբ և կրում է դիզայներական հագուստ:

Գործակալության տեղեկատվության համաձայն, ավիաընկերությունը հայտարարել է, որ «թատրոնի գեղարվեստական ղեկավարությունն անցել է լավ ճաշակի սահմանը»:

Ավելի վաղ թատրոնի ներկայացուցիչները, հայտարարելով ներկայացման մասին, ասել էին, որ «երբեք չեն զգացել իրենց այսքան ժամանակակից» և բեմադրության մեջ Կեսարին նկարագրել էին որպես «ազդեցիկ, ազգային, համարձակ, բացարձակ իշխանություն ունեցող»:

Delta Airlines ավիաընկերությունն Ամերիկյան բանկի և merican Express-ի հետ շահույթ չհետապնդող Public Theatre թատրոնի հիմնական հովանավորներից է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular