Մոսկվայում G-wagen-ը ավտովթարի հետևանքով բախվել է էլեկտրասյանը և կիսվել մեջտեղից. վարորդը կենդանի այրվել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱյսօր՝ հունիսի 12-ին, ուշ գիշեր Մոսկվայի Լենինի պողոտայում խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է TACC-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Mercedes G և Kia Rio մակնիշի ավտոմեքենաների բախումից հետո G-wagen-ը հարվածել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով ամենագնացը կիսվել է մեջտեղից և հրդեհվել: Վարորդը կենդանի այրվել է: Նրան չի հաջողվել փրկել: