Բանգլադեշում հորդառատ անձրևների հետևանքով 35 մարդ է մահացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲանգլադեշի հարավ-արևելքում հորդառատ անձրևների հետևանքով 35 մարդ է զոհվել: Նրանց մեծ մասը մահացել է անձրևներին հետևած փլուզման հետևանքով:
The Star պարբերականը գրում է՝ ոստիկանությունը զգուշացրել է, որ զոհերի թիվն ավելանալու է, քանի որ փրկարար ծառայությունների աշխատակիցները նոր են հասել դեպքի վայր: Ոստիկանությունից նաև հայտնել են, որ զոհերի թվում չորս ոստիկան կա: