ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տեսա՞ր էն անամոթը ինչ շոր էր հագել. «Առավոտ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Հենրիխ Մխիթարյանը ինչ-որ տեղ է գնացել ինչ-որ աղջկա հետ, մարդիկ երկու օր է՝ չեն կարողանում հանգստանալ՝ քննարկելով այս սովորական և որևէ հասարակական հետաքրքրություն չներկայացնող փաստը: Իսկ քննարկման հիմքում ընկած է հետևյալ շատ պարզ հոգեբանական մեխանիզմը՝ իսկ ինչու ես այդքան ճանաչված և հռչակված չեմ, որ չեմ կարողանում ինքս գնալ ինչ-որ տեղ այդ տղայի կամ այդ աղջկա հետ: «Վայ, բախտ բաժանող»:

Ամբողջ «դեղին ինդուստրիան» հիմնված է նախանձի և թերարժեքության բարդույթի վրա, երբ մարդկանց տրվում է «հաջողության» ու «շքեղության» ինչ-որ կեղծ չափանիշ, որով բոլորը պարտավոր են առաջնորդվել:

Մարդը, որի կյանքը գորշ է և աղքատ, ձգտում է ուրիշների, որպես կանոն, որոշակի հռչակ ունեցող մարդկանց կանքի «գունագեղությանը»: Թե ով ինչպես է պատկերացնում այդ «գունագեղությունը», կախված է երևակայության ուժից՝ գուցե դա պարզապես օրը 3 անգամ քյաբաբ ուտելն է, իսկ գուցե դրանք զբոսանավերն են, դղյակներ կամ ինչ-որ «կլասի» ավտոմեքենաներ: Նաև պլպլան ամսագրերի էջերից իջած «մոդելներ»: Նրանցով հիանում են, նրանց նաև դատափետում են՝ «Տեսա՞ր էն անամոթը ինչ շոր էր հագել»: Կյանքի դատարկությունը լցնելու միջոցների շարքում առանձնապես մեծ ընտրության հնարավորություն չկա:

Իրականում դա ծխախոտի նման է՝ մի քանի վայրկյան հանգստացնում է, հետո գցում ավելի խորը դեպրեսիայի մեջ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular