Եթե 46 թվի սելավը կրկնվի՝ Կենտրոնի բարձրահարկ շենքերն էլ կքշի, կտանի. «Առավոտ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Առավոտ» թերթը գրում է. «Հորդառատ անձրևների պատճառով մայրաքաղաքում առաջացած գետերի վերաբերյալ «Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանն «Առավոտ»-ի հետ զրույցում ասել է, որ ջրահեռացման, ջրատար համակարգերի ոչ ճիշտ շահագործելու հետևանքով է քաղաքը հայտնվում աղետալի վիճակում:
Գետառի փակելը, Սանասարյանի համոզմամբ, մի օր բերելու է ջրհեղեղի: Նրա խոսքով, 1946 թվականին հորդառատ անձրևի պատճառով Գետառը վարարել է և «իր հետ անգամ 30 տոննանոց ժայռաբեկոր է պոկել, բերել»: Եվ եթե 46 թիվը կրկնվի, ապա, ըստ Հակոբ Սանասարյանի, այդ ուժգնությամբ ջուրը բարձրահարկ շենքերն էլ կքանդի»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: