ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինդոնեզիայում մահապարտը մոտոցիկլետով մտել է ոստիկանական բաժանմունք եւ պայթեցրել իրեն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ինդոնեզիայի Սուրակարտա քաղաքում այսօր՝ հուլիսի 5-ին, մահապարտը հարձակվել է ոստիկանական բաժանմունքի վրա, հաղորդում է «Ռեյթերս»-ը՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցները:

«Նա մոտոցիկլետով ներխուժել է տարածք ու պայթեցրել իրեն, տուժել է մեկ ոստիկան»,-ասել են ոստիկանության ներկայացուցիչները:

Ինդոնեզիայի իշխանությունները հանձնարարել են ուժեղացնել անվտանգության միջոցառումները՝ այս տարվա հունվարին երկրի մայրաքաղաք Ջակարտայում «ԻՊ» գրոհայինների կողմից կազմակերպած ահաբեկչությունից հետո: Այդ ժամանակ մահացել էր 4 մարդ: Չորս հարձակվողները ոչնչացվել էին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular