ԱՄՆ Պետդեպը պարզաբանել է, թե ինչու չի շնորհավորել Պուտինին՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ պետքարտուղարությունը հայտնել է, թե ինչու պաշտոնական շնորհավորանք չի հղել Ռուսաստանի իշխանություններին՝ ՌԴ ազգային օրվա կապակցությամբ։
Ինչպես հաղորդում է Tass-ը, Պետդեպում բացատրել են, որ դա կապված է եղել նոր վարչակազմի աշխատանքային սկզբունքների փոփոխության հետ։
«Մենք այլևս որպես պաշտոնական հաղորդագրություն՝ շնորհավորանքներ չենք ուղարկում, սակայն դրանք տեղադրում ենք մեր կայքում։ Պաշտոնապես դրանք փոխանցվում են դեսպանատների միջոցով»,-նշել է Պետդեպի ներկայացուցիչը։