ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տհաճ անակնկալներ Հրազդանի քաղաքապետի ընտրություններում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հրազդանի քաղաքապետի ընտրությունները դեռ չսկսված՝ բավականին տհաճ անակնկալներ են բերել թեկնածուներից մեկին՝ այս անգամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացնող Սասուն Միքայելյանին: Քիչ էր, որ ՀԱԿ-ի իր նախկին գործընկերները հրաժարվեցին տրամադրել իրենց տեղերն ընտրական հանձնաժողովներում, հիմա էլ արդեն նրա վաղեմի մարտական ընկերները, ի դեմս ԵԿՄ-ի, երես են թեքել նրանից՝ պաշտպանելով գործող քաղաքապետին:
Իհարկե, ոմանց նման անվստահությունը պարոն Միքայելյանի հանդեպ կարող է զարմանալի թվալ, սակայն ոչ նրանց համար, ովքեր որոշակի ճանապարհ են անցել նրա հետ: Գուցե այս անվստահությունն առաջացել է Սասուն Միքայելյանի քաղաքական նախասիրությունների չափից դուրս փոփոխականության պատճառով:
Հետաքրքիր է, որ անվստահություն կա ոչ միայն իշխանական շրջանակներում, այլև ընդդիմադիրների մոտ: Իշխանության մասով ամեն ինչ պարզ է: Չէ՞ որ նա ժամանակին, լինելով Սերժ Սարգսյանի ամենամտերիմ անձանցից մեկը, բազմաթիվ ու բազմաբնույթ աջակցություն է ստացել նրանից: 2008թ նախագահական ընտրություններին լինելով ներկայիս նախագահի շտաբի կարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ ընթացքում սխալ կանխատեսելով օրվա ընդդիմության հնարավորությունները, ճամբարափոխ եղավ: Ընդ որում՝ այդ խառը ժամանակահատվածում առնվազն երկու անգամ անձամբ Սերժ Սարգսյանին հավաստիացրել է, որ չի կարող դավաճանել վերջինիս (հավաստիացումները եղել նաև տղայական մակարդակով):
Թե ինչ արժեին այդ խոստումները, բոլորին են հայտնի: Ասում են՝ դրանով էր պայմանավորված, որ Սերժ Սարգսյանը մինչ օրս էլ չի ներել իր նախկին «մարտական ընկերոջը»: Ինչպես երևում է, չեն ներում նաև երկրապահները: Ինչ վերաբերում է ընդդիմադիր ուժերի անվստահությանը, ապա այն կապված է քաղաքական շրջանակներում գոյություն ունեցող կասկածների հետ, որ Սասուն Միքայելյանի ներկայիս կուսակցությունը քողարկված կերպով առնչվում է իշխանական վերնախավի որոշակի խմբավորմանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular