ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռսի տանկերի ձեռը կրակն ենք ընկել. մենք մեր հողի վրա ռուսի գերին ենք. «Հայկական ժամանակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Armtimes.com-ը մի քանի օր է Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի բնակիչներից ահազանգ է ստանում, որ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինտեխնիկան իրենց ցանքատարածություններով անցուդարձ անելով՝ վնասում է կերային մշակաբույսերը:

«Ռսի տանկերը ավիրում են, ձեռները կրակն ենք ընկել: Դաշտերը սարքել են իրանց համար ճանապարհ. է՛լ տանկ, է՛լ գռուզավիկ, ինչ ըսես կտանին ու կբերեն: Մենք մեր հողի վրա ռուսի ձեռը գերի ենք ընկել»,- սրտնեղած ասած Մարմաշենի բնակիչը:

Բանն այն է, որ բոլորովին վերջերս ասֆալտապատվել է Մարմաշենի ճանապարհը, ռազմաբազային զգուշացվել է, որ ասֆալտապատ ճանապարհով տանկեր չտեղափոխել, փոխարենը առաջարկել են շրջանցիկ այլ ճանապարհ:

«Իրանց ասվել է, որ դաշտերից հեռու ճանապարհով անցնեն, բայց չեն շրջանցում, վառելիք են խնայում»,-բողոքում են մարմաշենցիները:

Ըստ Մարմաշենի գյուղապետ Աշոտ Եղոյանի, տանկերը գյուղում վնասներ են հասցրել մոտ 12 հեկտար ցանքատարածությունում:

«Մենակ Մարմաշենը չէ, շատ գյուղերի դաշտերի միջով են անցնում: Պոլիգոններ գնալու ժամանակ խախտում են իրենց ճանապարհային քարտեզը և մտնում են մեր սեփական դաշտեր»,- ասում է համայնքապետը:

Նրա տեղեկություններով, վերջերս Շիրակի մարզպետարանի և 102-րդ ռազմաբազայի միջև այս հարցով տեղի են ունեցել բանակցություններ, ռուսական կողմը խնդրել է վնասի չափ ներկայացնել: Մարմաշենի բնակիչները նշում են, որ նմանատիպ քննարկումներ միշտ են եղել, բայց ոչ մի տարի փոխհատուցում չի կատարվել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular