ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ խանութներում Winston տեսակի ծխախոտ չկա. «Հայկական ժամանակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Արդեն 5 օր քաղաքի բազմաթիվ խանութներում Winston տեսակի ծխախոտներ չեն առաքում, իսկ որտեղ էլ որ կան, տվյալ խանութի աշխատա­կիցները կամ տնօրեններն են գնում և պահեստից վերցնում:

Խոսակցություններ կան, որ «Զեյ Թի Այ Արմենիա» ՓԲԸ-ում, որն զբաղվում է այս տեսակի ծխախոտների ներմուծմամբ և վաճառքով, պառակտում կա, աշխատավարձերը միանգամից կրճատել են, ինչի արդյունքում բոլոր աշխատակիցները դիմում են գրել և ազատվել աշ­խատանքից: «Զեյ Թի Այ Արմենիա» ՓԲԸ-ից Armtimes.com-ին ասացին, որ խանութներից ծխախոտի բացակայության պատճառը առաքիչ­ներն են, իսկ իրենց ընկերությունում խնդիրներ չկան: Անհասկանալի է, թե ինչպես են ընկերության առաքիչները ինքնագլուխ որոշել դադա­րեցնել բոլոր խանութներին ծխախոտի առաքումը:

Թեև ընկերության զանգերին պատասխանող աշխատակիցը պնդում էր, որ որևէ պառակտում չկա, Հայկ անունով ներկայացած առաքիչ-մենեջերն ասաց, որ խնդիրներ, այնուամենայնիվ, կան: «Այո՛, հիմա մի քիչ խնդիրներ կան, ես կոնկրետ չգիտեմ, թե ինչ, բայց 2 օրվա ընթացքում ամեն ինչ կհարթվի, ծխախոտները նորից կառաքվեն»,-ասաց Հայկը»:

Մանրամասն թերթի այսօրվա համարում: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular