ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համանախագահների այցի շրջանակներում երկու կարևոր հանգմանք աչքի ընկավ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Եվ այսպես, համանախագահները ժամանեցին Երևան ու Ստեփանակերտ: Հունիսի 19–ին նրանք կլինեն Բաքվում: Արդյոք սա հերթական այց էր, թե դրանից հետո որևէ բան կփոխվի, պարզ կդառնա առաջիկայում: Համենայնդեպս, երևանյան այցի շրջանակներում երկու կարևոր հանգմանք աչքի ընկավ:

Նախ, համանախագահները բացի ՀՀ նախագահի ու արտգործնախարարի հետ հանդիպելուց հանդիպեցին նաև պաշտպանության նախարարի հետ: Տարածաշրջան նրանց վերջին այցերի ընթացքում ՊՆ հետ հանդիպումներ չեն եղել: Հնարավոր է, որ պաշտպանական գերատեսչության ղեկավարի հետ հանդիպումը պայմանավորված է եղել վերջին շրջանում շփման գծում տիրող լարվածությամբ, հայկական կողմի պատժիչ գործողություններով: Իսկ միգուցե առաջիկայում լարվածության հնարավոր նոր ուժգնացմամբ:

Իսկ երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ հայկական կողմը հստակ ձևով բարձրացրեց զինադադարի խախատումներ թույլ տվող կողմի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը: Ընդ որում, այդ մասին Էդ. Նալբանդյանը հայտարարեց ոչ միայն համանախագահների, այլև երկու օր առաջ Էստոնիայի արտգործնախարարի հետ հանդիպմանը»:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular