ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կուզեի շատ բան փոխել Հայաստանում. Հենրիխ Մխիթարյան. «168 ժամ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ Հայաստանի տարբեր շրջաններից եկած երեխաները զեկույց ներկայացրին ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Հենրիխ Մխիթարյանին՝ իրենց առնչվող հարցերի, խնդիրների և երազանքների մասին: Զեկույցի ավարտից հետո Հայաստանի հավաքականի ավագը պատասխանել է երեխաներին վերաբերող հարցերին:

-Վերջին մի քանի տարվա մեջ թե Երևանում, թե Հայաստանի տար­բեր համայնքներում իրականացվել են հետազոտություններ, համա­ձայն որոնց՝ երեխաների արյան և մազերի մեջ հայտնաբերվել են կա­պարի և այլ մետաղների հետքեր, որոնք պատճառ են դառնում տա­րատեսակ հիվանդությունների, այդ թվում՝ քաղցկեղի: Ընդ որում, հիմ­նական պատճառը հանքարդյունա­բերությունն է, օդի, ջրի և հողի աղտոտվածությունը: Արդյոք տեղյա՞կ եք այս խնդրի մասին և կարո՞ղ եք օգնել բարձրաձայնելու այս հարցը, այդ թվում՝ բնապահպանների հետ համագործակցելով, որպեսզի լու­ծումներ գտնվեն թե երեխաների, և թե ողջ Հայաստանի համար:

-Ցավալի է լսել այդ լուրի մասին: ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ինչպես նաև մենք, փորձում ենք օգնել նման երեխա­ներին, որպեսզի նրանք առողջ մե­ծանան և հասնեն իրենց երազանք­ներին և նպատակներին:

-Հենրիխ, տարբեր երկրներում ես ապրել: Արդյո՞ք համեմատել ես Հայաստանում ու այլ երկրներում ապրող երեխաների կյանքը: Ի՞նչ առավելություն ունեն Հայաստա­նում ապրող երեխաները՝ քո ապ­րած երկրներում բնակվող երեխա­ներից:

-Հայաստանում մանկությունն ավելի լավ է, երեխաները բազում հնարավորություններ ունեն, երե­խաներն ավելի ընկերական են: Ար­տասահմանում երեխաներն այլ հետաքրքրություններ ունեն: Իմ ման­կությունս անցել է Ֆրանսիայում, և կարող եմ ասել, որ Հայաստանում ավելի հաճելի է անցնում երեխանե­րի մանկությունը, քան այլ երկրներում: Դրա համար ցանկացած հայ երեխա պետք է ուրախ և երախտա­պարտ լինի, որ ապրում է Հայաս­տանում:

-Եթե հիմա երեխա լինեիք, ի՞նչ կուզեիք փոխել Հայաստանում:

-Կուզեի շատ բաներ փոխել, բայց այն, ինչ կա բավարար է երեխաների համար, չնայած՝ դեռ առաջընթացի տեղ շատ կա: Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում բոլոր հարցերը կլուծվեն»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular