ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սկանդալ Ադրբեջանում. Էլնուր Թաղիևին տրվել է Մուհամեդ մարգարեի ժառանգի վկայական. «Իրավունք»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Իրավունք» թերթը գրում է. «Ադրբեջանում բավականին յուրահատուկ սկանդալ է տեղի ունեցել: Ոմն Էլնուր Թաղիևին ղազիի (շարիաթական դատավոր) ստորագրությամբ և կնիքով վավերացված վկայական է տրվել, որ նա հանդիսանում է «սեյիդ»՝ այսինքն Մուհամմեդ մարգարեի ժառանգ:

Թե ինչ նպատակով էր տրվել այդ վկայականը, հայտնի չէ, սակայն մեծ աղմուկ էր բարձրացել, և Կովկասի մուսուլմանների վարչությունը շտապել է հայտարարել, որ փաստաթղթեր չի տրամադրում, և դա անձամբ ղազիի նախաձեռնությունն է:

Ինքը՝ շարիաթական դատավոր Թահմազովը, հաստատել է, որ տվել է այդպիսի փաստաթուղթ և պատմել է հեքիաթ, թե ինչպես Թաղիևը չորս վկա է բերել, որ իրոք մարգարեի ժառանգ է»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular