ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ցանկալի է, որ բոլոր վարչական շրջաններում ստեղծվեն մինի շուկաներ. Տարոն Մարգարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեւանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում բացօթյա ապօրինի առեւտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների մասով քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ կազմվել է 1 արձանագրություն:

Ինչպես տեղեկացրել են Երեւանի քաղաքապետարանից, նույն ժամանակահատվածում հայտնաբերվել և ապամոնտաժվել է չգործող 2 կրպակ: Հաշվի առնելով ապօրինի առեւտրի սեզոնային ակտիվացումը՝ հանձնարարվել է առավել ուժեղացնել հսկողությունն ու հատուկ ուշադրություն դարձնել մայրաքաղաքում գործարկվող գյուղմթերքի շուկաների պատշաճ կազմակերպմանը:

«Վարչական շրջանների աշխատակազմերի եւ գյուղմթերքի շուկաների սեփականատերերի ու վարձակալների հետ ավելի ակտիվ համագործակցեք, որպեսզի փորձենք բացօթյա առեւտուր իրականացնող անձանց ուղղորդել դեպի շուկաներ: Ցանկալի է, որ բոլոր վարչական շրջաններում ստեղծվեն մինի շուկաներ, եւ այս հարցում մենք պատրաստ ենք ցուցաբերել համապատասխան աջակցություն», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular