ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևան քաղաքի ավագանին, Զարուհու «լռությունը» ու 14–րդ դարի խառնաշփոթը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ Երևանի քաղաքապետարանում հրավիրվել էր Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ:

Քաղաքապետարանի կյանքը դժոխք դարձնելու խոստում տված Զարուհի Փոստանջյանը իր ավագանիների հետ միասին, բաց թողնելով երկու նախորդ նիստերը, վերջապես որոշեց մասնակցել Երևանի ավագանու արտահերթ նիստին:

Օրակարգում 7 հարց էր՝ քաղաքապետի տեղակալների ընտրություն, Արգենտինայի հրապարակի անվանակոչություն, Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի հաստիքացուցակի հաստատում:

Երեք ժամ տևած ավագանու նիստի ողջ ընթացքում Զարուհին աչքի չընկավ գեթ ոչ մի ելույթով, ոչ մի հարցադրմամբ, փոխարենը ընդդիմադիր իրեն կոչած ավագանու անդամը ողջ նիստի ժամանակ կառավարում էր իր խմբակցության ավագանիներին, այդպես էլ իրեն հարիր չհամարեց մասնակցել քննարկումներին, միացնել բարձրախոսը, արտահայտվել:

Չգիտես ինչու, տիկինը կարծել էր, որ ավագանու ամբիոնը հավանաբար իր համար բավարար չէ Ազգային ժողովի ամբիոնից հետո, և իրեն քվե տված երևանցիների շահերը կներկայանցնեն իր խմբակցությունից Սոնա Աղեկյանն ու Մարինե Խաչատրյանը, ովքեր ոչ միայն չէին տիրապետում, թե ինչ է նշանակում Երևանի ավագանու նիստ, ընթացակարգ, այլև անընդհատ աչքի էին ընկնում անհարկի պիտակավորումներով, ասելիք չունեին, բառ առ բառ կրկնում էին Զարուհու ասածները, բացի այդ, Երևանի ավագանու նիստը խառնել էին Ազգային ժողովի նիստերի հետ, անընդհատ օրինակ էին բերում Ազգային ժողովի նիստերի ընթացակարգը՝ մոռանալով, որ Երևանի ավագանու նիստում են գտնվում, հետո նշեցին, թե ինչու Ազգային ժողովի նախագահը պետք է 3 փոխքաղաքապետ ունենա (մոռանալով, որ Ազգային ժողովի նախագահը փոխքաղաքապետ չի ունենում), հետո Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի մասին խոսելիս նշեցին որպես համայնք (մոռանալով, կամ չիմանալով, որ Երևանն է համայնք, իսկ Մալաթիա–Սեբաստիան վարչական շրջան է), այնուհետև՝ հարցադրումներ էին տալիս քաղաքապետի տեղակալ թեկնածուներին, ինչի համար են պարգև–մեդալ ստացել, որտեղ կարելի է կարդալ նրանց գիտական թեզը և այլն:

Բա երևանցիները «Երկիր ծիրանի» կուսակցությանը սենց անհաջող ու անտեղյակ ավագանի ունենալու համա՞ր են քվե տվել: Եթե Զարուհին լռում էր, ու իր հետևի շարքում նստած լրագրողներից մեկին դիմելով, իր չիմացությունը կոծկելու համար ասում էր` խնդրեմ սա էլ ամրագրեք, սա էլ գրեք, նիստին այդպես էլ չմասնակցեք, լռեց, ապա իր խմբակցության ավագանիները օրակարգից դուրս ինքնարտահայտման, ինքնադրսևորման ու ինքնահաստատման ճանապարհին մոլորված «կանգնել» էին, մեկը պատմում էր, որ ինքը բժիշկ է և պետք է պայքարել բժիշկների իրավական շահերի համար, ինչը ոչ միայն Երևանի քաղաքապետարանի, այլև Երևանի ավագանու հետ առնչություն չունի, մյուսն էլ մանկապարտեզների հետ կապված ինչ բանահյուսական մակարդակի հեքիաթներ գիտեր, օրինակներ էր բերում, անընդհատ հղում կատարելով 14–րդ դարին՝ մոռանալով, որ 21–րդ դարում է և համայն հայության մայրաքաղաք Երևանի ավագանու անդամ է:

Ի տարբերություն «Երկիր ծիրանի» խմբակցության, «Ելք»–ը շատ ավելի պատրաստված ելույթներով հանդես եկավ, ցույց տվեց, որ սերտում է Երևան քաղաքի ավագանու ընթացակարգը:

Արգենտինայի հրապարակի անվանակոչության ժամանակ երեք խմբակցությունների բոլոր ավագանիները միաձայն կողմ քվեարկեցին, տեղակալներից ամենաշատ ձայնով անցավ քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, Կամո Արեյանին «Երկիր ծիրանին» մեղադրեց բոլոր չարիքների մեջ՝ սկսած Արգիշտի թագավորի ժամանակաշրջանից: Քաղաքապետի մյուս տեղակալ Դավիթ Օհանյանին մեղադրեցին Մալաթիայի տոնավաճառը վատ կազմակերպելու մեջ, իսկ մյուս տեղակալ Արամ Սուքիասյանին ասելիք չունենալու պատճառով մեղադրեցին, որ, որպես ռեժիսոր, այլընտրանքային ծառայություն է իրականացրել Ստեփանակերտի թատրոնում 90–ականներին:

Երկու ժամ տևած ավագանու նիստը ընդհատվեց ընդմիջումով, որից հետո Երևանի ավագանին նորից հավաքվեց քննարկելու օրակարգի վերջին հարցը՝ Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի հաստիքացուցակի վերաբերյալ:

Կրկին մոռանալով, որ 21–րդ դարում ենք, չտիրապետելով, թե ինչ ասել է քաղաքային տնտեսությունը, այստեղ էլ «Երկիր ծիրանի» խմբակցությունը ցույց տվեց, որ մինչև ավագանի դառնա, ինչքան ծիրանենիներ բերք կտան ու կծաղկեն, հանդես եկավ առաջարկով՝ լուծարել Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի ու արտաքին ձևավորման և գովազդի վարչությունները, դիմել վարչական դատարան, որ իբր իրենց ավագանու իրավունքը ոտնահարված է, քանի որ ավագանու գործառույթը խառնել էին հարցազրույցի, բանավեճի ակումբի հետ (ըստ ավագանու կանոնակարգի Երևանի ավագանու անդամը նիստի ժամանակ մեկ հարցի իրավունք ունի, իսկ մնացած հարցերը պետք է քննարկի հանձնաժողովներում և գրավոր ներկայացնի համապատասխան վարչություններին):

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular