Դատավոր Ղազարյանը 96 միլիոն դրամով առանձնատուն է ձեռք բերել. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է. «Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Ղազարյանը նախորդ տարի 96 միլիոն 388 հազար դրամով առանձնատուն է գնել: Այս մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016 թ. հայտարարագրից:
Ղազարյանի դրամական միջոցները նախորդ տարի որոշ չափով նվազել են՝ 8 միլիոն դրամից դառնալով 6 միլիոն: Տարեկան եկամուտները ստացվել են 7 միլիոն 428 հազար դրամ աշխատավարձից և 21 միլիոն 388 հազար դրամ ու 150 հազար ԱՄՆ դոլար ստացված փոխառություններից՝ վարկերից:
Դատավորի մայրը՝ Նոյեմ Հովսեփյանը նույնպես ներկայացրել է իր 2016 թ. տարեկան հայտարարագիրը, որից տեսնում ենք, որ վերջինս 21 միլիոն 388 հազար դրամի չափով փոխառություններ է ունեցել նախորդ տարի: Տարեկան եկամուտները ստացվել են 6 միլիոն 684 հազար դրամ աշխատավարձից և 5 հազար 980 ԱՄՆ դոլար ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտից»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: