ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չորսամյա «Ղարաբաղ կարպետը» գորգագործության ոլորտում խոսուն ձեռքբերումների է հասել

ՄՇԱԿՈՒՅԹ

Արդեն չորս տարի է հանրապետությունում գործող «Ղարաբաղ կարպետ» ընկերությունը իր բարձրորակ գորգերով ու պրոֆեսիոնալ թիմով աշխարհին նոր գույներով ու նախշերով է ներկայանում: Կարելի է ասել, արցախյան գորգերն ու գորգարվեստը ընկերության շնորհիվ վերածնունդ է ապրում: 
«Ղարաբաղ կարպետ» ընկերությունը հիմնվել է 2013թ. հուլիսին և իր չորսամյա գործունեության ընթացքում արդեն կարողացել է խոսուն հաջողությունների հասնել ոլորտում: Տեղական բրդի մշակման արդյունքում ստացված թելերից պատրաստված բարձրորակ գորգերը գրավել են ոչ միայն հայկական, այլև դրսի շուկան: Ընկերությունը պարբերաբար հայ գիտնականների ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված լուսանկարների օգնությամբ վերարտադրում է հին հայկական գորգերը: «Ղարաբաղ Կարպետ»-ի արտադրանքը հասանելի է ԱՄՆ, ՌԴ ու Եվրոպայի ավելի քան 50 երկրներում: Աշխարհին հայտնի են հատկապես Վիշապագորգերը, Օձագորգերը, Արեւագորգերն ու Արծվագորգերը: Գորգի գինը կախված է գորգի խտությունից: Միջին՝ 32 խտության գորգերի, 1քմ-ը համարժեք է 140000 դրամի: Ընկերության նպատակն է հայկական գորգագործությունը հազարամյակների պատմությունը տարածել ողջ աշխարհում: Ներկայումս «Ղարաբաղ կարպետ» ընկերությունը մայր գործարանից բացի մասնաճյուղեր ունի նաև Շուշի և Ճարտար քաղաքներում: Ընկերությունում աշխատում են 107 մարդ:
Արցախում գորգարվեստով հետաքրքրվում են տարբեր տարիքային խմբի մարդիկ և գորգագործությամբ զբաղվել ցանկացողների թիվը մեծ է: Մեզ հետ զրույցում ընկերության գլխավոր տնօրեն Սևակ Խաչատրյանը հայտնում է.«Ընկերությունում աշխատում են 16 տարեկանից մինչև թոշակառու իգական սեռի ներկայացուցիչներ և մեկ տղա: Այն նաև խուլ ու համրերին էլ է հնարավորություն տալիս լիարժեք աշխատել ու ինքնադրսևորվել: Ընկերության բացման օրվանից սահմանափակ կարողություններով 10 մարդ ապահովված են աշխատանքով: Կարելի է ասել այստեղ առողջ միջավայր է ապահովված սահմանափակ կարողություններով մարդկանց համար և նրանք կարող են առանց որևէ խոչընդոտների ամբողջությամբ ակտիվ մասնակցել աշխատանքային պրոցեսին»:
Իր չորսամյա գործունեության ընթացքում «Ղարաբաղ կարպետը» շնորհիվ բարձր պրոֆեսիոնալիզմի կարողացել է հավուր պատշաճի հանդես գալ դրսի շուկայում, սակայն մարքետինգի առումով դեռ անելիքներ շատ կան.«Այս 4 տարիներին ընկերությունը կարողացել է արտադրել և թողարկել բավականին որակյալ արտադրանք, այս գնահատականը իմը չէ, այս գնահատականը տարբեր հետազոտողների, մասնագետների, արտերկրից ժամանած մեր հաճախորդներինն են: Շատ երկրներ կիլոմետրերով գորգեր են արտադրում, բայց որակի առումով կաղում են: Կարող եմ վստահաբար ասել, որ ի տարբերություն նրանց, մենք բավականին մրցունակ և լավ արտադրանք ենք թողարկում, դրան գումարած՝ շատ հարմար գներով: Սրան զուգահեռ պետք է ասեմ, ցավոք սրտի դեռևս կաղում է մեր մարքետինգային քաղաքականությունը և ըստ արժանվույն չենք կարողանում արտաքին աշխարհին ներկայացնել մեր արտադրանքը: Սա հիմնականում ֆինանսական խնդիրների պատճառով է: Միայն լավ արտադրանքը բավարար չէ, պետք է նաև լավ գովազդ»,-հայտնում է Սևակ Խաչատրյանը:

Մերի Ղազարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular