Սիրիայի հարցով բանակցությունների երկրորդ փուլը մեկնարկելու է հուլիսի 10-ին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայի հարցով բանակցությունների 7-րդ փուլը կմեկնարկի հուլիսի 10-ին Ժնևում՝ ՄԱԿ-ի հովանու ներքո: «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան
Մասնակիցները Ժնև կժամանեն հուլիսի 9-ին: Հաջորդ փուլերը տեղի կունենան օգոստոսին և սեպտեմբերին:
Աղբյուրը հիշեցնում է, որ ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Բոգդանովը հայտարարել էր, որ Սիրիայի հարցով բանակցությունների նոր փուլը հնարավոր է անցկացվի Աստանայում: