ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մհերի հարսանիքի մանրամասներն ու մեղրամսի վայրի անսպասելի ընտրությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Life.Tert.am-ը գրում է.

Երևանի սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում այսօր կայացավ երգիչ Մհերի պսակադրությունը։ Tert.am Life–ը ներկա է եղել արարողությանը և իր ընթերցողներին է ներկայացնում ոչ միայն  լուսանկարներ, այլև մանրամասներ Մհերի հարսանիքի մասին։

 

Երգիչը և ընտրյալը՝ Արմինեն, փոխանակվեցին ամուսնական մատանիներով և միմյանց տեր և հնազանդ լինելու երդում տվեցին։ Մհերն այնպիսի բամբ ձայնով էր ասում` տեր եմ, որ քահանան անտարբեր չմնաց. «Այսքան տարի ծառայում եմ այս եկեղեցում, երբեք այսքան բարձր «տեր եմ» չէի լսել»։

 

Զույգի քավորը երգիչ Վրեժ Կիրակոսյանն է։ Մհերն ու Արմինեն ունեն 5–ական  ազաբ և հարսնաքույր։ 

 

Զույգը չի պահպանել հարսանեկան հայկական ավանդական երթուղին. հարսն ու փեսան հանդիպեցին եկեղեցում։ Մհերը ժամանեց BMW X5 մակնիշի ավտոմեքենայով, հարսը` ավանդական լիմուզինով։ Եկեղեցու բակում հարսի հայրն աղջկա ձեռքը տվեց փեսային։

 

 

Մհերը փեսայի համար ոչ ավանդական կոստյում էր ընտրել։ Պարզվում է՝ իր երազանքն է եղել, այսպիսի կոստյում հագնել հարսանիքին։ Կոստյումի հեղինակը Մհերն է, այն պատրաստել է Անահիտ Սիմոնյանը։

 

Զագսի արարողությունը ևս կայացավ եկեղեցու բակում։ Արմինեն ընդունեց Մհերի ազգանունը։ Տեր և տիկին Մեսրոպյաններն օրինական ամուսիններ դարձան երգիչ Վրեժ Կիրակոսյանի և նրա տիկնոջ վկայությամբ։

 

Արարողության ավարտին զույգին սպասում էր կառքը, որով նրանք ուղևորվեցին ռեստորանային համալիր։

 

Շարունակությունն՝ այստեղ.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular