Հերթական ողբերգությունը՝ Լոնդոնում. ֆուրգոնը մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կան զոհեր և վիրավորներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼոնդոնում՝ Ֆինսբերի այգու հարևանությամբ գտնվող մզկիթի մոտ, այսօր կեսգիշերին ֆուրգոնը մեծ արագությամբ ընթանալով՝ մխրճվել է մարդկանց բազմության մեջ, ինչի հետևանքով զոհվել է 2, վիրավորվել՝ 12 մարդ, հայտնում է Independent թերթը։
Evening Standard-ն էլ տեղեկացնում է, որ ավտոմեքենայից դուրս է եկել մի տղամարդ՝ զինված դանակով։ Բնակիչներին հաջողվել է բռնել նրան և հանձնել ոստիկանությանը։
Ներկա պահին ստուգում են նրա հոգեկան վիճակը։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը դեպքն անվանել է պոտենցիալ ահաբեկչություն։